Հոլիվուդի աստղ, դերասանուհի և ռեժիսոր, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին Թուրքիայում է: Hurriyet Daily News-ը հայտնում է, որ նա հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ «Կասրի Նեհրոզ» հյուրանոցում, այլ մանրամասներ չեն հաղորդվում: Անջելինա Ջոլին Թուրքիայի հարավ-արևելյան Մարդին քաղաք է այցելել Փախստականների համաշխարհային օրը` Փախստականների հարցով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Անտոնիա Գուտիերեսի հետ: Ջոլին Թուրքիա է ժամանել մասնավոր օդանավով, հանդիպել սիրիացի և իրաքցի փախստականների հետ, որոնք ապաստանել են Մարդինի Միդյաթ թաղամասում: